Երբ Դոնալդ Թրամփն ընտրվեց ԱՄՆ նախագահ, Ռուսաստանի Պետդումայում շոմպայնի շշեր էին պայթեցնում։ Վերջապես ԱՄՆ նախագահ է դառնում Ռուսաստանի հանդեպ դրականորեն տրամադրված անձնավորություն, որը նախընտրական փուլում իր հիացմունքն էր արտահայտում Պուտինի հանդեպ՝ նրան համարելով ուժեղ ղեկավար։ Սակայն Թրամփն ինքնուրույն սուբյեկտ դառնալու և ռուսասեր մարդու մեղադրանքներից ազատվելու համար Ռուսաստանի դեմ ամենակոշտ քայլերն է անում։ Միայն այդ ճանապարհով է նա կարող ազատվել իրեն փակցված պիտակից։ Դա է քաղաքականության առանձնահատկություններից մեկը։
Արմեն Սարգսյանն իր ծով ամբիցիաները բավարարելու համար իրեն պատկերացնում է Ամենայն Հայոց միասնության խորհրդանիշ՝ կաթողիկոսաց-կաթողիկոս, որի ազդեցության ոլորտը պետք է տարածվի Հայաստանի սահմաններից դուրս։ Նա արդեն փորձում է ձևավորել քաղաքական քննարկումների հարթակ, այսինքն քաղաքական մեծ հավակնություններ է ցուցաբերում, սակայն ինքնուրույն քաղաքական սուբյեկտայնություն ձեռք բերելու համար նա ունի միայն մեկ ճանապարհ՝ ազատվել Սերժ Սարգսյանի կամակատակարի պիտակից, իսկ դրա միակ ճանապարհը Սերժ Սարգսյանին հակադրվելն է, այլ ճանապարհ նա չունի։
Կա մի հին քաղաքական ճշմարտություն՝ ժամանակին դավաճանելը դա ոչ թե դավաճանություն է, այլ դեպքերի զարգացման կանխատեսում։ Ֆիզիկոսը պետք է տրամաբանության հետ ընկերություն անի, հատկապես երբ մուտք է գործում քաղաքականություն։
Արմեն Սարգսյանը և Դոնալդ Թրամփը
Երբ Դոնալդ Թրամփն ընտրվեց ԱՄՆ նախագահ, Ռուսաստանի Պետդումայում շոմպայնի շշեր էին պայթեցնում։ Վերջապես ԱՄՆ նախագահ է դառնում Ռուսաստանի հանդեպ դրականորեն տրամադրված անձնավորություն, որը նախընտրական փուլում իր հիացմունքն էր արտահայտում Պուտինի հանդեպ՝ նրան համարելով ուժեղ ղեկավար։ Սակայն Թրամփն ինքնուրույն սուբյեկտ դառնալու և ռուսասեր մարդու մեղադրանքներից ազատվելու համար Ռուսաստանի դեմ ամենակոշտ քայլերն է անում։ Միայն այդ ճանապարհով է նա կարող ազատվել իրեն փակցված պիտակից։ Դա է քաղաքականության առանձնահատկություններից մեկը։
Արմեն Սարգսյանն իր ծով ամբիցիաները բավարարելու համար իրեն պատկերացնում է Ամենայն Հայոց միասնության խորհրդանիշ՝ կաթողիկոսաց-կաթողիկոս, որի ազդեցության ոլորտը պետք է տարածվի Հայաստանի սահմաններից դուրս։
Նա արդեն փորձում է ձևավորել քաղաքական քննարկումների հարթակ, այսինքն քաղաքական մեծ հավակնություններ է ցուցաբերում, սակայն ինքնուրույն քաղաքական սուբյեկտայնություն ձեռք բերելու համար նա ունի միայն մեկ ճանապարհ՝ ազատվել Սերժ Սարգսյանի կամակատակարի պիտակից, իսկ դրա միակ ճանապարհը Սերժ Սարգսյանին հակադրվելն է, այլ ճանապարհ նա չունի։
Կա մի հին քաղաքական ճշմարտություն՝ ժամանակին դավաճանելը դա ոչ թե դավաճանություն է, այլ դեպքերի զարգացման կանխատեսում։ Ֆիզիկոսը պետք է տրամաբանության հետ ընկերություն անի, հատկապես երբ մուտք է գործում քաղաքականություն։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից