Քաղաքական

20.04.2018 22:29


Հանրապետության հրապարակում հանրահավաքն ու երթը (տեսանյութ)

Հանրապետության հրապարակում հանրահավաքն ու երթը (տեսանյութ)

Ինչպես նախօրեին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, այսօր ևս կշարունակվի քաղաքացիական խաղաղ անհնազանդության ցանցային պայքարը։

Նա առաջարկեց վերադառնալ կամուրջներ, փողոցներ և մետրոյի կայարանները շրջափակելու մարտավարությանը:

Այսօրվա գործողությունների առանձնահատկությունն այն է, որ բեռնատար մեքենաները նույնպես պետք է փակեն փողոցները, քանի որ որևէ քարշակ դրանք այլ վայր չի կարողանա տեղափոխել։

***

Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել Դավիթ Սանասարյանը, ով այլ ցուցարարների հետ փակել էր փողոցը։

***

Հանրապետության հրապարակում հանրահավաք է տեղի ունեցել, որին հաջորդել է երթը: Վաղը՝ ժամը 11։00-ից, շարունակվելու է փողոցները փակելու գործընթացը։

***

Փաշինյանը ներկայացրեց իր պատկերացումները հետագա քաղաքական զարգացումների մասին: Ըստ այդմ

«1) Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից,

2) Ազգային ժողովը վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին,

3) Ձևավորվում է ժամանակավոր կառավարություն,

4) Հայաստանի օրենսդրությամբ, վարչապետ նշանակվելուց հետո 20 օրվա ընթացքում պետք է Ազգային ժողովը հավանություն տա կառավարության ծրագրին: Ահա, երբ որ ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, քաղաքական պայմանավորվածության համաձայն Ազգային ժողովը չի ընդունում կառավարության ծրագիրը, ինչից հետո իրավունքի ուժով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը