«Հետքի» գրավոր հարցերին պատասխանում է օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը, ով բնակվում է Ավստրիայում:
-Տիկին Պապյան, հետևո՞ւմ եք արդյոք Հայաստանում այս օրերին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ անցկացվող բողոքի ակցիաներին և դրանց հակընդդեմ ոստիկանական գործողություններին: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը այս իրադարձությունների վերաբերյալ:
-Իհարկե հետևում եմ, գիշեր-ցերեկ... Անկարելի է չհամաձայնել, որ շարժումն այլևս անխուսափելի էր: Ինձ համար այն Նորագույն Զարթոնք է: Մենք ականատեսն ենք այն հրաշալի երիտասարդության հպարտ կեցվածքին, որոնց հանդեպ շատերը թերևս մինչ այսօր թերահավատ էին: Ի հակադրություն՝ ոստիկանությունը իր գործողություններով դեռևս մնացել է միջնադարում, միակ տարբերությամբ՝ արդիական զենքերով և զրահարդարանքով զինված: Ցավով պետք է նշեմ, որ ոչ մեկ առաջընթաց դեռևս չի արձանագրել: Շարժման պատճառներից մեկն էլ այդ իրողությունն է: Սակայն այս առումով էլ լիահույս եմ, որ շուտով ոստիկանությունը ևս իր դերն ու նշանակությունը կվերանայի՝ հանձինս շարժման:
-Դուք Ձեր ֆեյսբուքյան էջում գրել էիք, որ Սերժ Սարգսյանը Ձեր վարչապետը չի կարող լինել՝ նշելով, որ ունեք ազատ, անկախ, արժանապատիվ Հայաստանի Ձեր տեսլականը: Կխնդրեի մանրամասնել, թե ինչո՞ւ չի կարող լինել Ձեր վարչապետը:
-Ես իմ կյանքի վերջին գրեթե երեսուն տարիները բնակվում եմ Հայաստանից դուրս և հնարավորություն ունեմ համեմատություններ անելու: Պետության ղեկավարը, որն այլևս ասելիք և հատկապես անելիք չունի և գրեթե բոլոր ոլորտներում պարտություն է արձանագրել, պարտավոր է իր տեղը «մեծահոգաբար» զիջել ուրիշին:
Թող որպես կրկնություն չհնչի, բայց այսօր 21-րդ դարի մարտահրավերներն այլ են, և Հայաստանը նմանապես անհապաղ կարիք ունի երիտասարդ, բանիմաց, կարող, լայնախոհ, լեզուների տիրապետող և հայրենասեր ղեկավարի: Այսօրվա մեր Ազգային ժողովը, մեղմ ասած, անկարող է բռնել «ժամանակի քննությունը»...
-Ընդդիմադիր շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը կոչ է արել սփյուռքահայ հայտնի արվեստագետներից Շառլ Ազնավուրին, Արսինե Խանջյանին, Սերժ Թանկյանին գալ Հայաստան և կանգնել ժողովրդի կողքին: Հնարավո՞ր է, որ այդ նպատակով Դուք էլ Հայաստան գաք, հատկապես որ օրեր առաջ Հայաստանում էիք:
Հասմիկ Պապյան. «Շարժումն այլևս անխուսափելի էր»

-Չեմ բացառում: