Քաղաքական

19.04.2018 19:40


Հանրապետության հրապարակում հանրահավաքը. ուղերձ հղեց նաև Արսինե Խանջյանը (ուղիղ միացում)

Հանրապետության հրապարակում հանրահավաքը. ուղերձ հղեց նաև Արսինե Խանջյանը (ուղիղ միացում)

Այսօր վաղ առավոտից ցուցարարները Հանրապետության հրապարակում են և շարունակելու են կառավարական շենքերի շրջափակման գործընթացը։

Ինչպես նախօրեին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, այսօր նոր կառավարության առաջին նիստն է լինելու։

Նա նաև կոչ արեց հանրապետության բոլոր մարզերի բնակիչներին միանալ թավշյա հեղափոխության ցանցային անհնազանդության գործողություններին։

***

Ցուցարարները շրջափակեցին Կառավարության 3-րդ մասնաշենքը, ոստիկանները սկսեցին բերման ենթարկել նրանց։

***

Բողոքի գործողության մասնակիցները երթ են իրականացնում՝ վանկարկելով․ «Սերժին դեմ ես, սիգնա՛լ տուր»։

***

Ցուցարարները վերադարձան Հանրապետության հրապարակ: Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել այնտեղ։

***

Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը։

***

Ուղերձ հղեց նաև Արսինե Խանջյանը:

***

Հանրահավաքն ավարտվեց, որին հաջորդեց երթը։ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց ցանցային անհնազանդության գործողությունների շարունակման մասին, որոնք մեկնարկելու են վաղն առավոտյան՝ ժամը 8։15-ին, փողոցները շրջափակելով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը