Կարծիք

18.04.2018 22:57


Պետությանն այնքան ուժգին է սիրում, որ բռնում-խեղդում է

Պետությանն այնքան ուժգին է սիրում, որ բռնում-խեղդում է

Կառավարական դաչայի առանձնատունն ու 1,5 հեկտարը նվաճելու քայլը հայկական Պերիկլեսը բացատրում է նրանով, որ շատ է մտածում բյուջեի մասին ու չէր ուզում պետությանը ծախսի տակ գցել:
Այն, որ Կառավարությունը երեք հսկա մասնաշենք ունի ու իբրև վարչապետ որոշեց մնալ Բաղրամյան 26-ում, դա պետությանը ավելորդ ծախսի տակ գցել չէ (Կառավարության շենքում մի սենյակ չկար, որ նստեր. շատ խոշոր է, չի տեղավորվում):
Այն, որ նախագահի օդանավով թռչում էր Մոսկվա՝ հարսանիքի ու օդանավի թռիչքի ծախսերը պետությունն էր հոգում (ավելի քան 15 միլիոն), այդ ժամանակ բյուջեի մասին չէր մտածում:
Այն, որ կոմսոմոլ-բազեական ամենամյա ծաղկաձորյան հավաքների համար բյուջեից հսկայական գումարներ են հատկացվում, այդ ժամանակ մոռանում է պետության մասին:
Այն, որ գերատեսչությունների կորպորատիվների վրա միլիոններ են վատնում, այդ ժամանակ էլ չի նկատում քրքրված բյուջեն:
Այն, որ պաշտոնյաները թաշկինակի պես ծառայողական մեքենաներ են փոխում, դա էլ պետությանը ծախսի տակ գցել չէ (երևի, Գալուստ իմաստակի հանճարեղ մտքերը միայն 220 միլիոնանոց ,,պադավատի,, մեջ են ծնվում):
Որ մեկը հիշես...
Բայց հիմա հայկական Պերիկլեսը կառավարության տնտեսության մի զգալի տարածքը գրավելուց հետո իր քայլը պատճառաբանում է պետությանը խնայելու հանգամանքով:
Այդպես միայն Հայաստանում է լինում, երբ պետությանն այնքան ուժգին է սիրում, որ բռնում-խեղդում է...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը