Քաղաքական

18.04.2018 22:21


Դու մեր հայրը չես, իսկ մենք քո երեխաները չենք․ Սերժ Թանկյանը՝ Սերժ Սարգսյանին

Դու մեր հայրը չես, իսկ մենք քո երեխաները չենք․ Սերժ Թանկյանը՝ Սերժ Սարգսյանին

Հայաստանում, ի վերջո, մի անհավանական բան է տեղի ունենում: Քաղաքացիական անհնազանդությունը թափ է հավաքում և վերածվում գործադուլների ու դասադուլների՝ ընդդեմ անարդար և կոռումպացված քաղաքական վերնախավի:

Սա նոր Հայաստանի առաջին շաբաթն է, քանզի ինչ էլ որ լինի՝ անտարբերությունը կոտրված է: Սերժ Սարգսյանը (նախկին նախագահը, նոր վարչապետը) ինքն է խոստովանել, որ, հնարավոր է, բնակչության 60%-ը չի սիրում իրեն և համաձայն չի իր հետ: Այդուհանդերձ, նա համառորեն շարունակում է իշխանավարել:

Սե՛րժ, ամենայն հարգանքով, դու մեր հայրը չես, իսկ մենք քո երեխաները չենք: Դու ավարտել ես ծառայել Հայաստանի ժողովրդին և այլևս կենսունակ, հարգված առաջնորդ չես, քո գնալը կամ իշխանավարման շարունակումը անարդյունավետ է և վտանգավոր: Քանի դեռ գեր կինը երգում է, ուրեմն դեռ վերջը չէ: Այդ կինը Մայր Հայաստանն է, որը երգում է փողոց դուրս գալը:

Հետևեք Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին։

Սերժ Թանկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը