Քաղաքական

18.04.2018 17:53


Արցախի ՊԲ-ն հերքում է հայկական ուժերի կողմից ադրբեջանցի խաղաղ բնակչին վիրավորելու տեղեկատվությունը

Արցախի ՊԲ-ն հերքում է հայկական ուժերի կողմից ադրբեջանցի խաղաղ բնակչին վիրավորելու տեղեկատվությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր ապրիլի 18-ին հայկական ուժերի կողմից Աղջաբեդիի շրջանի Գիյամեդդին գյուղի ուղղությամբ կրակ բացելու արդյունքում վիրավորում է ստացել 27-ամյա խաղաղ բնակիչ, իրականությանը չի համապատասխանում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի ՊԲ-ից:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ բանակի առաջապահ ստորաբաժանումները խստիվ հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին»,- ասված է ՊԲ հաղորդագրությունում:

Այս խորագրի վերջին նյութերը