Մեկնաբանություն

18.04.2018 13:05


Էդմոնն ու Արամը արդարացրին Սերժ Սարգսյանի հույսերը, բայց ...

Էդմոնն ու Արամը արդարացրին Սերժ Սարգսյանի հույսերը, բայց ...

Երեկ Սերժ Սարգսյանին հաջողվեց կրկեսի վերածել խորհրդարանը (և ոչ միայն երեկ): Ամեն մեկն իր դերակատարումն ուներ: Ու քանի որ սցենարը նախապես էր գրվել Բ26-ում ու ՀՀԿ ղեկավարն «էն գլխից» գիտեր, թե ով ինչ դեր է կատարելու, ձանձրույթից (կամ էլ՝ այլ պատճառով) քունը տանում էր և աչքերը կպնում էին:

Ինչ վերաբերում է կրկեսի դերակատարներին, ապա ամեն ինչ կանխատեսելի էր: Հաստիքային սերժամետներին վերապահված էր քծնելու դերը (իրար հետ մրցում էին Շարամազանովն ու Աշոտյանը), իսկ «ընդդիմադիրներին»՝ բոցաշունչ ելույթներ ունեցողների դերը: Վերջիններիս մասով Սարգսյանի համար կարևոր էր մասնակցությունը:

Էդմոն Մարուքյանն իր «լուսավոր» Մանե Թանդիլյանով ու թաշկինակը թսիկավարի քթից չիջեցնող Գևորգ Գորգիսյանով, Արամ Սարգսյանն իր «նախագահի թեկնածու» Արտակ Զեյնալյանով մասնակցեցին նիստին և արդարացրեցին Սերժ Սարգսյանի հույսերը: Սրանց ելույթները Սարգսյանի օգտին էին:

Էդմոնը «գործ էր տալիս» ՀՀԿ ղեկավարի թիմակիցների վրա ու բողոքում, որ նրանք Սերժ Սարգսյանի նկարն են ցույց տալիս՝ մատնանշելով երկրի բոլոր պրոբլեմների աղբյուրը:

«Լուսավոր հաճախորդ» Էդմոնը «թունդ» ձևով քննադատում էր իշխանության ներսում Սերժին «պոդստավկա» անողներին և ուրախություն հայտնում, որ սրանից հետո խորհրդարանում ինքը հաճախ է շփվելու վարչապետ Սերժ Սարգսյանի հետ: ՀՀԿ ղեկավարն էլ տեղից գլխով հավանության էր արժանացնում Էդմոնի կապիկությանը և «գործտվողությանը»:

Ի դեպ, սցենարն այնքան մանրամասն էր գրված, որ Սերժ Սարգսյանն իր ամփոփիչ ելույթում անդրադառնում էր Էդմոնի խոսքերին՝ նախապես գրված ելույթի տեքստը կարդալով: Այսինքն՝ Բ26-ում նախապես գիտեին, թե ինչ է ասելու Էդմոնը և նախապես գրավոր պատրաստել էին Սերժ Սարգսյանի արձագանքը: Խոսքը մասնավորապես «Սերժի նկարի» դրվագին էր վերաբերում: Էդմոնը «բողոքում» էր, իսկ ՀՀԿ ղեկավարն էլ պատասխանում, որ սրանից հետո իր նկարն այլևս պատասխան չի տալու, այլ տալու է ՀՀԿ-ն, այսինքն՝ մտնում ենք կոլեկտիվ անպատասխանատվության կառավարման համակարգ:

Կապիկությամբ աչքի ընկավ նաև Արամ Սարգսյանը (Սերժ Սարգսյանը երեկ փաստացի հայտարարեց, որ Արամն իր ախպոր պուճուր ախպերն է և ինքը հասկանալի պատճառներով շատ է սիրում Արամին. վերջինս հաճախորդաբար շոյվեց), ով Սերժ Սարգսյանի վարչապետությունը «քննադատաբար» արդարացրեց ԵԱՏՄ-ի գործոնով, թե բա Սերժը երևի չէր ուզում երրորդ ժամկետ մնալ, բայց ԵԱՏՄ-ի խաղի կանոնն է դա, ինքն ի՞նչ կարող է անել:

Հարկ է նկատել, որ թեև հաճախորդները կատարեցին իրենց դերը և որպես ական «հերոսաբար» պայթեցին հանուն շեֆի, բայց, միևնույն է, շեֆը դժգոհ էր: Նա հայրաբար խորհուրդներ տվեց «Ելք»-ի՝ հաճախորդությանը հավատարիմ մնացած հնգյակին: Նաև՝ կոնկրետ առաջադրանք տվեց Էդմոնին ու Արամին՝ խորհրդարան վերադարձնել Նիկոլ Փաշինյանին: Իսկ դա նշանակում է, որ անկախ երեկվա կապիկությունից՝ Էդմոնն ու Արամը պետք է աշխատեն, այլապես կզրկվեն լրացուցիչ «կոռմից», կամ էլ կարող են պատժվել, որ չեն վերահսկել իրավիճակը, մինչդեռ ընտրություններից առաջ խոստացել էին, որ ամեն ինչ պուպուշ կլինի:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում Սերժ Սարգսյանը ստացավ 100 տոկոսով վերահսկելի խորհրդարան, սակայն քիչ ժամանակ անց խիարը թարս բուսնեց: Նիկոլը դուրս եկավ, այսպես կոչված, ոչ ֆորմալ պայմանագրից ու գնաց փողոց: Հիմա Նիկոլի քայլերի պատասխանը Սերժ Սարգսյանը պահանջում է իր լուսավոր հաճախորդներից ու հաճախորդների միջնորդ իր նեղ շրջապատից:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը