Կարծիք

17.04.2018 14:16


Վարչապետի թեկնածուն, պարզվում է, յուրայիններին էլ է կասկածում

Վարչապետի թեկնածուն, պարզվում է, յուրայիններին էլ է կասկածում

Աժ նիստերի դահլիճի բոլոր մուտքերի մոտ տեղադրվել են լրացուցիչ մետաղորսիչ սարքեր:
Էս արդեն խնդալու է:
Վարչապետի թեկնածուն, պարզվում է, յուրայիններին էլ է կասկածում:
Ի դեպ, 2008-ի աշնանը, ՀՀԿ ղեկավարն ու նրա տիկինը Կամերային երաժշտության տանը հանդիպում էին կազմակերպել մտավորականության հետ:
Մշակութային այդ օջախի դռան դիմաց նույնպես երկու մետաղորսիչ էր տեղադրվել:
Հայոց մտավորականության շարքերում էլ, փաստորեն, ահաբեկիչներ էր տեսնում:
Զարմանալի չէ, քանի որ նա տասը տարի հազար մետաղորսիչով պաշտպանվել ու պաշտպանվում է ողջ ժողովրդից, այնպես, ինչպես «Ադամանդե ձեռքը» ֆիմի մաքսանենգների ղեկավարը:

***

-Ես, իհարկե, 2040 թվին չեմ լինի,-ասում է նա, ով խոստացել է ՀՀ բնակչության թիվը հասցնել 4 միլիոնի:

Էս մարդն ինչքան կարող է ծիծաղելի լինել...

***

«Անփոխարինելին» գոլդ թվանշանով տոկոս խփեց ու դարձավ վարչապետ:
10 քվե էլ «ընդդիմությունը» նվիրեց...

***

Այնքան ասացիք՝ «Նու գավարի ժը, Առմեն» վերջը էդ մարդը խոսեց:
Ու պարզվեց՝ ի թիվս բազում լիազորությունների, այդ մարդուն զրկել են նաև խոսելու լիազորությունից:
Նա պետք է խոսեր միայն այն ժամանակ, երբ ՀՀԿ ղեկավարն ԱԺ-ում ինքնահռչակվեր վարչապետ:
Մեկ ժամ անց վարչապետ Սարգսյանը թույլ տվեց, որ նախագահ Սարգսյանը հրապարակավ արտահայտվի բողոքի ակցիաների թեմայով:
Բլյա-բլյա-բլյա...անհոդաբաշխ հայտարարություն:
Եվ սա «պետության գլուխ» է համարվում, ըստ Սահմանդրության:
Յորիկի գանգն ավելի կենդանի է, քան սրանը...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը