Քաղաքական

15.04.2018 18:54


Ադրբեջանական զինուժը կրկին կրակոցներ է արձակել Բաղանիսի ուղղությամբ

Ադրբեջանական զինուժը կրկին կրակոցներ է արձակել Բաղանիսի ուղղությամբ

Ադրբեջանական զինուժը մարտի 15-ին՝ ժամը մոտ 14:00-ին, Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ուղղությամբ կրակ է արձակել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ շատ երկար չեն կրակել:

«Մի քանի օր առաջ, երբ հակառակորդը կրակ արձակեց նույն ուղղությամբ, այդ ժամանակվանից Բաղանիս-Ոսկեպար ճանապարհահատվածը փակ է երթևեկության համար, քանի որ վտանգավոր է: Այդ հատվածում համապատասխան ցուցանշաններ կան` շրջանցելու համար, ուղղակի, երբեմն ժողովուրդը փորձում էր այդպես անցնել»,-ասաց Հովհաննիսյանը և հավելեց, որ կրակոցները եղել են հատուկենտ:

Ադրբեջանի զինված ուժերն ապրիլի 12-ի ուշ երեկոյան կրակ էին բացել Բաղանիսի մոտ գտնվող հայկական քաղաքացիական բեռնատարի վրա։ Մեքենան վնասվել էր, սակայն զոհեր և վիրավորներ չկային: Հայկական ստորաբաժանումները պատասխան կրակով լռեցրել էին հակառակորդին։

Այս խորագրի վերջին նյութերը