Քաղաքական

15.04.2018 19:10


Ֆրանսիայի հրապարակը շարունակում է շրջափակված մնալ․ օր 3-րդ (տեսանյութ)

Ֆրանսիայի հրապարակը շարունակում է շրջափակված մնալ․ օր 3-րդ (տեսանյութ)

Արդեն 3-րդ օրն է՝ Ֆրանսիայի հրապարակը շարունակում է շրջափակված մնալ։ Ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանավարման 3-րդ ժամկետի շուրջօրյա նստացույց իրականացնողները կրկին գիշերել են այնտեղ։

Այսօր՝ ժամը 18։30-ին, հանրահավաք է տեղի ունենալու։

Հիւշեցնենք, որ բողոքի գործողության մասնակիցները նախօրեին երթ իրականացրեցին, որի ժամանակ անակնկալ կերպով ներխուժեցին Հանրային ռադիոյի շենք, այնուհետև երթով վերադարձան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ երեկոյան բազմամարդ հանրահավաք կայացավ։

***

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի գործողությունների առաջին փուլը համարվում է ավարտված և մշակվել է գործողությունների պլան, որը կմեկնարկի վաղն առավոտյան։

«Պայքարը պետք է լինի ցանցային, այդ գործողությունները չեն հատելու Քրեական օրենսգրքի սահմանները, բոլոր գործողությունները լինելու են իրավունքի շրջանակներում, խաղաղ քաղաքացիական անհնազանդության տրամաբանության մեջ, որի նպատակը լինելու է կանխել 2018 թվականի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանի ընտրությունը որպես վարչապետ»:

Այդ գործողությունների պլանը մանրամասն կներկայացվի այսօր՝ 18։30-ի հանրահավաքին։

***

Հանրահավաքը մեկնարկեց, ներկայացվեց ցանցային գործողությունների պլանը, որոնք մեկնարկելու են վաղը՝ առավոտյան ժամը 8։15-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը