Հայաստանում 2 միլիոն հայ է ապրում, բայց 10 միլիոնի ամբիցիա կա
Հայաստանում 2 միլիոն հայ է ապրում, բայց 10 միլիոնի ամբիցիա կա: Միայն փողոցում գիշեր-ցերեկ գտնվող ջահելությունը ամբիցիաներ չունի: Էդ էրեխեքը պառկում են ասֆալտին, արագ վրաններ են խփում այս ու այնտեղ, մի ոստյունով մտնում եմ մեջը, նստարններն են շտապ տեղափոխում հարմար վայր, մի հայացքով իրար հասկանում են ու գործում են համախմբված, երգում ու պարում են և որքա՜ն հոգատար են միմյանց և ուրիշների հանդեպ... Անհնար է չհիանալ այդ խելառներով: Բարդույթներ չունեցող էս էրեխեքի ազատությունը գոնե պետք է վարակիչ լիներ կաղապարված այն քաղաքական միավորների ու գործիչների համար, որոնք նույնպես ցանկանում են ազատվել ՀՀԿ ղեկավարից (եթե իսկապես ցանկանում են) ու համախմբվեին հենց այդ ջահելների շուրջ: Թե չէ քարացած ամբիցիաներով էս նեխահոտ ճահճում էլ կմնանք...
Հայաստանում 2 միլիոն հայ է ապրում, բայց 10 միլիոնի ամբիցիա կա
Հայաստանում 2 միլիոն հայ է ապրում, բայց 10 միլիոնի ամբիցիա կա:
Միայն փողոցում գիշեր-ցերեկ գտնվող ջահելությունը ամբիցիաներ չունի: Էդ էրեխեքը պառկում են ասֆալտին, արագ վրաններ են խփում այս ու այնտեղ, մի ոստյունով մտնում եմ մեջը, նստարններն են շտապ տեղափոխում հարմար վայր, մի հայացքով իրար հասկանում են ու գործում են համախմբված, երգում ու պարում են և որքա՜ն հոգատար են միմյանց և ուրիշների հանդեպ...
Անհնար է չհիանալ այդ խելառներով:
Բարդույթներ չունեցող էս էրեխեքի ազատությունը գոնե պետք է վարակիչ լիներ կաղապարված այն քաղաքական միավորների ու գործիչների համար, որոնք նույնպես ցանկանում են ազատվել ՀՀԿ ղեկավարից (եթե իսկապես ցանկանում են) ու համախմբվեին հենց այդ ջահելների շուրջ:
Թե չէ քարացած ամբիցիաներով էս նեխահոտ ճահճում էլ կմնանք...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից