Աշխարհ

14.04.2018 19:24


Վենգերը առաջարկել է մնալ Արսենալի ղեկին, եթե կարողանա մտնել Եվրոպա լիգայի եզրափակիչ

Վենգերը առաջարկել է մնալ Արսենալի ղեկին, եթե կարողանա մտնել Եվրոպա լիգայի եզրափակիչ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի ապագան կախված է Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչում Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ խաղերից, գրում է «Telegraph»-ը:

Արդեն մի քանի անգամ մամուլում լուրեր էին տարածվել, որ «Արսենալի» ղեկավարները նոր գլխավոր մարզչի են փնտրում: Ամեն ինչ տանում էր նրան, որ Արսեն Վենգերը ամռանը կլքի պաշտոնը, սակայն հիմա ֆրանսիացին հնարավոր է մնա լոնդոնյան թիմում, եթե կարողանա թիմին դուրս բերել Եվրոպա լիգայի եզրափակիչ:

Հիշեցնենք, որ «Արսենալ»-«Աթլետիկո» առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 26-ին Լոնդոնում, իսկ պատասխան խաղը՝ մայիսի 3-ին:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը