Իրանի հոգևոր առաջնորդը ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարներին հանցագործ է անվանել
Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Սիրիայի դեմ ապրիլի 14-ի վաղ առավոտյան իրականացված հարձակումներից հետո Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարներին հանցագործ է անվանել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Սիրիայի վրա իրականացված հարձակումը հանցագործություն է, իսկ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահները և Մեծ Բրիտանիայի վարչապետը հանցագործներ են»,-Խամենեիի խոսքերը մեջբերել է իրանական Tasnim գործակալությունը: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները Սիրիայում իրականացված հանցագործությամբ որևէ արդյունքի չեն հասնի:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան սիրիական ռազմական ու քաղաքացիական օբյեկտների վրա բաց են թողել ավելի քան 100 հրթիռ: Հարվածներն իրականացվել են ինչպես ծովից, այնպես էլ օդից: Օգտագործվել են ինչպես թևավոր հրթիռներ, այնպես էլ «օդ-ցամաք» տեսակի հրթիռներ:
Հրթիռների մեծ մասը ոչնչացվել են սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով:
Սպիտակ տունը հիմնավորել է հարձակվելու որոշումը սիրիական Դումա քաղաքում տեղի ունեցած միջադեպով, որտեղ, համաձայն որոշ տեղեկությունների, կիրառվել է քիմիական զենք: