Աշխարհ

14.04.2018 12:58


Պուտինը՝ Սիրիային հասցված հարվածի մասին

Պուտինը՝ Սիրիային հասցված հարվածի մասին

Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից Սիրիան հրթիռակոծելու հարցով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները հարված են հասցրել Սիրիայի ռազմական և քաղաքացիական օբյեկտներին` խախտելով ՄԱԿ-ի և միջազգային իրավունքի կանոնները: Այն հարձակում էր ինքնիշխան պետության դեմ, որը ահաբեկչության դեմ պայքարի առաջին շարքերում է»,-ասված է Վլադիմիր Պուտինի հայտարարության մեջ:

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ապրիլի 13-ի գիշերը Սիրիայի դեմ ռազմական գործողություն են սկսել՝ այդ երկրին հրթիռային հարվածներ հասցնելով: Ռազմական գործողության սկսման պատճառ է դարձել ապրիլի 7-ին Դումա քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որտեղ համաձայն որոշ տեղեկությունների, կիրառվել է քիմիական զենք:

Համաձայն ռուսական լրատվամիջոցների` սիրիական կողմում զոհեր չեն գրանցվել, երեք մարդ տուժել է:

Այս խորագրի վերջին նյութերը