Կոալիցիան` ԱՄՆ-ի ղեկավարությամբ, հրթիռակոծեց Սիրիան (տեսանյութ)
Ապրիլի 14-ի գիշերը կոալիցիան` ԱՄՆ-ի գլխավորությամբ, ինտենսիվորեն հրթիռակոծել է Սիրիան։ Սիրիական հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել հրթիռային հարվածները։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժողովրդին ուղերձ է հղել՝ նշելով, որ ռազմական գործողություններին կմասնակցեն նաև Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, իսկ հարվածները կհասցվեն Սիրիայի քիմիական զենքի ստեղծման օբյեկտների վրա:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես հաստատել են, որ հրահանգել են զինված ուժերին ռմբակոծել Սիրիան:
Ըստ որոշ տեղեկությունների՝ միանգամից 30 հրթիռ է արձակվել։
Reuters-ը տեղեկացնում է, որ Դամասկոսի հրապարակում են հավաքվում բնակիչները՝ ի պաշտպանություն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և կառավարական ուժերի։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է, որ այս հարվածները հասցվեցին հենց այն ժամանակ, երբ Սիրիայում ապագայի համար շանս էր հայտնվել։
Ինչպես հայտնում է ТАСС-ը, կոալիցիայի հրթիռներից որևէ մեկը չի ներխուժել Ռուսաստանի ՀՕՊ-ի պատասխանատվության տակ գտնվող Հմեյմիում և Տարտուսում գտնվող տարածքներ։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ-ի հայտարարության մեջ։
ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը նշել է, որ հետագա էսկալացիայի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ԱՄՆ-ի վրա:

7or.am