Ամերիկյան ռազմանավերն ուղևորվում են դեպի Սիրիա. Daily Mail
Տասներկու ռազմանավից բաղկացած ամերիկյան հարվածային նավատորմն ուղևորվում է դեպի Սիրիա. դա 2003 թվականին Իրաք ներխուժումից մինչ օրս ամերիկյան ռազմածովային ուժերի ամենամեծ կենտրոնացումն է լինելու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է բրիտանական Daily Mail-ը:
Մասնավորապես, 90 ինքնաթիռ տեղափոխող «Հարի Թրումեն» (USS Harry S. Truman) ատոմային ավիակիր նավը, որն ուղեկցում են հինգ ականակիր նավ և հածանավ, շարժվում է դեպի Եվրոպա և Մերձավոր Արևելք:
Մյուս չորս ականակիր նավերը, որոնց շարքում են «Դոնալդ Քուք»-ը, «Պորտեր»-ը, «Քարնի»-ն և «Լաբուն»-ը, երկու միջուկային սուզանավերի հետ ենթադրվում է, որ արդեն Միջերկրական ծովում են կամ դրա մոտակայքում:
Արևմուտքը պաշտոնական Դամասկոսին մեղադրում է Հարավային Ղուտայում քիմիական հարձակում գործելու մեջ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 11-ին զգուշացրել է Սիրիայի նկատմամբ հրթիռային հարվածներ հասցնելու վերաբերյալ: Ի պատասխան նման հայտարարության Ռուսաստանը պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ է S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով ոչնչացնել Սիրիայի ուղղությամբ արձակված ցանկացած հրթիռ: