«Ներիր ինձ». երգչուհին պատմել է իր կյանքի հայերի մասին
Հայ մեծ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծանոթությունը Ռուսաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստ Թամարա Գվերդցիթելիի հետ տեղի է ունեցել Տալլինում։ Այդ մասին հինգշաբթի Երևանում լրագրողների հետ հանդիպմանը պատմեց Գվերդցիթելին։
«Ես 18 տարեկան էի, մենք գնացել էինք Տալլին, որտեղ ելույթ էինք ունենում Լենինգրադի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Բաբաջանյանն ինձ համար երկնային և հանճարեղ երաժիշտ է»,–ասաց Գվերդցիթելին։
Բայց միայն համատեղ փորձերի ընթացքում երիտասարդ երգչուհին իսկապես բացահայտել է Առնո Բաբաջանյանի մեծությունը։ Ինչպես նշեց Գվերդցիթելին, Բաբաջանյանն օժտված է եղել տիեզերական տաղանդով, նրա երգերը և երաժշտությունն անգերազանցելի են։
«Երջանիկ եմ, որ ծանոթ եմ եղել նրա հետ։ Ես շատ հաճախ երգում եմ նրա երգերը և միշտ երգելու ժամանակ զգում եմ նրա ներկայությունը»,–ասաց Գվերդցիթելին։
Ծանոթությունից մեկ ամիս անց Բաբաջանյանը հատուկ Գվերդցիթելիի համար գրել է «Ներիր ինձ» երգը։ Այդ ստեղծագործությունը մինչև հիմա հանդիսատեսը դահլիճում երգում է առաջին իսկ նոտաներից, խոստովանեց երգչուհին։
Գվերդցիթելիի կյանքում առանցքային դեր է խաղացել նաև Ռաֆայել Ղազարյանի «Մզիուրի» համույթը, որը մի անգամ պատահմամբ լսել է Թամարային ելույթը։ Մի շաբաթ հետո նա զանգահարել է Թամարայի ծնողներին և աղջկան հրավիրել լսելու։
9–ամյա Թամարան շատ է դուր եկել համույթի ղեկավարին և մանկավարժներին, որոնց շարքում եղել է նաև Ռաֆայել Ղազարյանը։ Հանձնաժողովը եզրակացրել է, որ նա հիանալի աղջիկ է, թեև նրան բնորոշ է խորհրդային շրջանի զսպվածություն, պատմում է Գվերդցիթելին։
Այդպես աղջկան ընդունել են համույթ, և երկու շաբաթ անց նա «Մզիուրի» խմբի հետ հյուրախաղերի է մեկնել Լենինգրադ։
Այսօր` ապրիլի 12–ին, Արամ Խաչատրյանի անվան պետական ֆիլհարմոնիայի համերգասրահում տեղի կունենա Գվերդցիթելիի համերգը։ Վերջին անգամ երևանյան բեմում Թամարա Գվերդցիթելին ելույթ է ունեցել շատ վաղուց` դեռ մանուկ հասակում «Մզիուրի» համույթի կազմում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am