Աշխարհ

12.04.2018 18:56


24-ամյա հղի երգչուհուն գնդակահարել են Պակիստանում (տեսանյութ)

24-ամյա հղի երգչուհուն գնդակահարել են Պակիստանում (տեսանյութ)

Պակիստանում հարսանյաց հանդեսին ելույթի ժամանակ գնդակահարել են երգչուհուն, ով գտնվում էր հղիության 6-րդ ամսում։ The Independent-ը հաղորդում է, որ 24-ամյա Ամինա Սամունը վատ ինքնազգացողության պատճառով չի կարողացել կանգնած երգել ու խնդրել է բեմի վրա աթոռ դնել:

Սակայն հանդիսատեսներից մեկը պահանջել է, որ նա ոտքի կանգնի և պարի: Երգչուհին կանգնել է, բայց հրաժարվել է պարել, ինչից հետո տղամարդը կրակել է նրա գլխին։

Սամունը մահացել է հիվանդանոցում:

Նրա ամուսինը պահանջում է, որպեսզի մարդասպանին դատեն կրկնակի ՝ կնոջ ու չծնված երեխայի սպանության համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը