Քաղաքական

12.04.2018 10:07


Այսօրվանից արդեն կառավարության նիստերը դռնփակ կանցկացվեն

Այսօրվանից արդեն կառավարության նիստերը դռնփակ կանցկացվեն

Հաշվի առնելով, որ ապրիլի 9-ից ուժի մեջ է մտել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքը՝ կառավարության ապրիլի 12-ի նիստն արդեն կանցկացվի դռնփակ ձևաչափով: Այս մասին հայտնում է Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Լրագրողները ներկա են լինելու միայն նիստից հետո կազմակերպվելիք ճեպազրույցներին, որոնք կկայանան մամուլի սրահում:
Ապրիլի 12-ին, ժամը 12:45-ին կառավարության մամուլի սրահում կկազմակերպվի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանի ճեպազրույցը:

Նիստի օրակարգը տեղադրված է e-gov.am կայքում:

Այս խորագրի վերջին նյութերը