Կարելի է վարչապետի թեկնածուի քվեարկությունը տեղափոխել Ազատության հրապարակ
Ազգային ժողովը բաղկացած է 105 պատգամավորներից։ Որպեսզի ՀՀԿ-ական որևէ թեկնածու չստանա պատգամավորների պարզ մեծամասնության ձայները, անհրաժեշտ է 53 հոգու դեմ քվեարկություն։
Հիմա հետհաշվարկ անենք։ Ելքն ունի 9 պատգամավոր, որոնք հայտարարել են, որ դեմ են քվեարկելու։ Հուսամ, նրանք հանրության առաջ կստորագրեն` հավաստելով իրենց «դեմ» քվեարկությունը։ Մնաց 44 հոգի։ Ես մեծ հույս ունեմ, որ ոստիկանական մեծաքանակ ուժերով պահպանվող ԱԺ-ն բլոկադա անելու կարողություն ունեցող հանրությունը մինչև այդ, աշխատանքի բաժանում կատարելով, ի վիճակի է 3-4 օրում 44 հոգու հարց լուծել՝ խաղաղ ճանապարհով նրանց բերել Ազատության հրապարակ ու «համոզելով» ստորագրել իրենց «դեմ» քվեարկելու հաստատակամ մտադրության մասին։
Եթե կազմակերպված հանրությունն ավելի հաստատակամ լինի, կարելի է ընդհանրապես վարչապետի թեկնածուի քվեարկությունը տեղափոխել Ազատության հրապարակ։ Հիշեցնեմ, որ այդ 44 մանդատից 31-ը ԲՀԿ-ինն են։ Ու հիշեցնեմ նաև, որ որպեսզի ԱԺ-ում անցնի հանրության կոնկրետ հարցերով պատվիրակված վարչապետի թեկնածուն, պետք է նույն 53 ձայնը։
Եթե ինձ հարցնող լիներ, ես կսկսեի հենց Սամվել Ալեքսանյանի հետ խաղաղ, ոչ բռնի խոսակցությունից, որի ընթացքում նրան կներկայացվեն սպասվող հեռանկարները։

Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան էջից