Քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը։ Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ այսօր ինստիտուցիոնալ առումով քննարկել են վարչապետի թեկնածուի հարցը, և շաբաթ օրը Գործադիր մարմինը ՀՀԿ խորհրդի նիստում կներկայացնի իրենց թեկնածուին։
-Կարծում եմ, պարզ է, թե ով է մեր վարչապետի թեկնածուն լինելու, որովհետև այլ անուն մենք չենք քննարկել, այլ կարծիքներ չեն հնչել, չեն եղել և որևէ մեկի մտքով չի էլ անցել։ Մենք բոլորս միահամուռ վստահում ենք մեր կուսակցության նախագահին և պարոն Կարեն Կարապետյանի առաջարկը Գործադիր մարմնի բոլոր անդամների մոտ՝ առանց բացառության, հավանություն է գտել: Բացի Սերժ Սարգսյանից այլ անուն չի էլ եղել,-ասել է Շարմազանովը։
Վարչապետի թեկնածության հարցն ԱԺ-ում կքննարկվի ապրիլի 17-ին։
ՀՀԿ ԳՄ-ն որոշեց՝ վարչապետի թեկնածու առաջադրել Սերժ Սարգսյանին

7or.am