Հացադուլ հայտարարած Արամ Հարությունյանի վրանը տարել են (տեսանյութ)
Գիշերը Ազատության հրապարակից ոստիկանները տարել են վրանը, որտեղ գիշերում էր ապրիլից 9-ից հացադուլ անող «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։
«Հենց բացելուց, ասես՝ տեռորիստ էին բռնում, 30-40 ոստիկան եկան: Իշխանությունները հրապարակը ցանկանում են դատարկել»:
Արամ Հարությունյանը պատրաստվում է շարունակել հացադուլը մինչեւ ապրիլի 17-ը, երբ ԱԺ-ը կընտրի նոր վարչապետ։ «Սերժ Սարգսյանն այս օրերին 9-16-ը քաղաքականապես կլինիկական մահ է տանում: Ժողովուրդն ասում է՝ Սերժ գնա»,- ասում է Արամ Հարությունյանը:
Ընտանիքը անհանգստանում է նրա հացադուլ անելու որոշման առիթով։ Հատկապես 6-ամյա տղան, անհամբեր սպասում է, թե երբ է հայրը տուն վերադառնալու: «Օրերն է հաշվում, թե երբ ինձ պետք է տեսնի: Հետաքրքիր է, որ փոքրն ասում էր, վախենում եմ պապայի դեմքը մոռանամ»:
Արամ Հարությունյանն ասում է՝ առողջական վիճակը նորմալ է: Արձանագրել են Շտապ օգնության աշխատակիցները։ Արամ Հարությունյանի հացադուլին ցանկացել են միանալ ազատամարտիկները, սակայն նա թույլ չի տվել, քանի որ նրանք առողջական խնդիրներ ունեն։ Իսկ քաղաքական ուժերին նա չի հրավիրում, իրենց ցանկությամբ պետք է միանան:
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը բոլոր քաղաքական ուժերին զգոնության կոչ է անում եւ նշում, որ միայն ժողովրդի ճնշման տակ Սերժ Սարգսյանը կարող է չընտրվել. «Սերժ Սարգսյանը կյանքի, իր անվտանգության, հարստության խնդիրն է ուզում լուծել: Նա այս ընթացքում չգտավ մեկին, որը կերաշխավորեր իր անվտանգ ծերությունը, որովհետեւ բոլորը հասկանում են, որ միլիարդները, արտաքին պարտքը պետք է վերադարձնեն»:

Մանրամասները՝ a1plus.am-ում։