Բողոքի գործողություն ՀՀԿ-ի գրասենյակի մոտ (տեսանյութ, լրացված)
Այս պահին ՀՀԿ Գործադիր մարմինը քննարկում է վարչապետի թեկնածության հարցը։
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ու ՄերժիրՍերժին նախաձեռնության անդամները Գարեգին Նժդեհի հրապարակից երթով շարժվել են դեպի ՀՀԿ գրասենյակ՝ խափանելու Սերժ Սարգսյանի առաջադրումը ՀՀ վարչապետի պաշտոնում։
Ցուցարարների մի մասն էլ արդեն իսկ ՀՀԿ-ի գրասենյակի մոտ էր։ Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, նախատեսվում է շրջափակել շենքը։
Նշենք, որ ՀՀԿ գրասենյակի մոտ ոստիկաններն այս պահին ուժեղացված հսկողություն են իրականացնում։
***
Քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը։ Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ այսօր ինստիտուցիոնալ առումով քննարկել են վարչապետի թեկնածուի հարցը, և շաբաթ օրը Գործադիր մարմինը ՀՀԿ խորհրդի նիստում կներկայացնի իրենց թեկնածուին։
-Կարծում եմ, պարզ է, թե ով է մեր վարչապետի թեկնածուն լինելու, որովհետև այլ անուն մենք չենք քննարկել, այլ կարծիքներ չեն հնչել, չեն եղել և որևէ մեկի մտքով չի էլ անցել։ Մենք բոլորս միահամուռ վստահում ենք մեր կուսակցության նախագահին և պարոն Կարեն Կարապետյանի առաջարկը Գործադիր մարմնի բոլոր անդամների մոտ՝ առանց բացառության, հավանություն է գտել: Բացի Սերժ Սարգսյանից այլ անուն չի էլ եղել,-ասել է Շարմազանովը։
Վարչապետի թեկնածության հարցն ԱԺ-ում կքննարկվի ապրիլի 17-ին։
***
Ցուցարարները մոտ կես ժամ փակել են Տիգրան Մեծ պողոտան, այնուհետև երթ իրականացրել Երևանի կենտրոնական փողոցներով։

7or.am