Քաղաքական

10.04.2018 21:38


Ցուցարարները որոշել են վաղը շրջափակել ՀՀԿ-ի շենքը

Ցուցարարները որոշել են վաղը շրջափակել ՀՀԿ-ի շենքը

Սերժ Սարգյանի վարչապետության դեմ պայքարող«Հանուն Հայաստան պետության» ճակատն այսօր իրազեկման երթ է անցկացրել՝ Աջափնյակ թաղամասից քայլելով Ազատության հրապարակ:

Հրապարակում ճակատի անդամ Դավիթ Սանասարյանը հայտարարել է, որ վաղը երթը մեկնարկելու է Շենգավիթ վարչական շրջանի մետրոյի մոտից։

«Վաղը ՀՀԿ-ն նիստ է անելու՝ որոշելու, թե ով է վարչապետի թեկնածուն։ Իհարկե դա մեզ հայտնի է, այնպես չէ, որ անակնկալի ենք գալու, բայց այսպիսի առաջարկ ունենք, վաղը շրջափակենք ՀՀԿ-ի շենքը։ Խնդրում ենք՝ մասնակցեք երթին: Մենք հիմա տարբեր ուժերի ու քաղաքացիական նախաձեռնությունների հետ այս մասին խոսելու ենք, ու հուսով ենք, որ բոլորը կմիանան, ու մենք վաղը ՀՀԿ-ականներին կասենք մեր ասելիքը հենց իրենց շենքի մոտ»,-ավելացրել է Սանասարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը