Լրահոս

12.02.2010 17:05

Սարիբեկ Սուքիասյանը ոստիկանություն է հրավիրվել

Սարիբեկ Սուքիասյանը ոստիկանություն է հրավիրվել

Այսօր ժամը 16-ի սահմաններում մի քանի տասնյակ ոստիկաններ են ներխուժել «Սիլ կոնցեռն»-ի գրասենյակ, թեև չեն հանդիպել որևիցե դիմադրության, կոտրել են գրասենյակի մի քանի դռներ։ Այս մասին «7օր»-ի հետ զրույցում ասել է «Սիլ կոնցեռն»-ի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը։ Նա տեղեկացրել է նաև, որ «Հայէկոնոմբանկ» -ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը (ով ԱԺ նախկին պատգամավոր Խաչիկ Սուքիասյանի եղբայրն է) և «Սիլ կոնցեռն»-ի մի քանի աշխատակիցներ հրավիրվել են ոստիկանության Էրեբունու բաժանմունք՝ զրուցելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։