Լրահոս

10.04.2018 15:56


Ողբերգական դեպք Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերել են տարեց կնոջ դի

Ողբերգական դեպք Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերել են տարեց կնոջ դի

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 77 շենքի բակում տարեց կնոջ դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ՝ 85-ամյա Արմանուշ Ա.-ի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպան է եղել։

Փաստի առթիվ տեղում քննչական աշխատանքները ղեկավարող ավագ քննիչ Մկրտիչ Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են պատշգամբի մոտ աթոռ, որի վրա բարձրանալով՝ կինը ինքնասպան է եղել, իսկ նշված շենքը 9 հարկանի է։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը