«Ես չեմ հավատում այն մարդուն, որի երեխաները իրենց համարում են կիսով չափ բրիտանացի. կիսով չափ հայ չի լինում». Արամ Հարությունյան
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն Ազատության հրապարակում հացադուլ է անցկացնում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի հնարավոր վերարտադրության: Նա անդրադառնալով չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնավարման ստանձնմանը, կարծիք հայտնեց, որ Սերժ Սարգսյանի բերած մարդիկ, առավել ևս Արմեն Սարգսյանը, որևէ բան չեն կարող երկրում փոխել:
«Այն, որ նա խելոք, համեստ նայում էր, թե ինչպես են իր լիազորությունները կրճատվում, իր պահվածքն ու կենսագրությունը, որպես քաղաքական գործիչ, որ ինքը չկա, հուշում են, որ հնարավոր չէ, որ ինչ-որ բան կանի: Տարբեր վարկածներ կան, մեկի համաձայն՝ Սերժ Սարգսյանի բիզնեսները Արմեն Սարգսյանի անունով են, մյուս վարկածի համաձայն՝ Ամուլսարի հետ կապված ատկատներ են եղել, անգլիացիները Արմեն Սարգսյանին ուղարկել են այստեղ, որ տեր կանգնի այդ ատկատներին»,-ասաց Արամ Հարությունյանը:
Դիտարկմանը, թե Արմեն Սարգսյանը շատ վաղուց արդեն հերքել է, որ ինքը որևէ կապ չունի Ամուլսարի հետ, Արամ Հարությունյանը շարունակեց. «Անգլիական նավերը չեն կարող բարձրանալ հայկական լեռնաշխարհ, բայց Արմեն Սարգսյանը Չարլզի հետ բարձրացավ Ամուլսար, Արմեն Սարգսյանն է Չարլզին բերել Ամուլսար… շատ կարևոր է անձի քաղաքական գործունեությունը, տեսե՞լ եք՝ մի անգամ Արմեն Սարգսյանն ընդվզի, տեսնողներ են չէ եղել, վկաներ են եղել, որ Վազգեն Սարգսյանը ժամանակին նրան ասել է՝ գնա, գնացել է, հիմա էլ ասել են՝ արի, եկել է, շատ էլ, որ Վազգեն Սարգսյանի եղբայրները հերքեցին ու հայտարարեցին, որ իրենց տանը կերել-խմել է: Ես չեմ հավատում այն մարդուն, որի ընտանիքն Անգլիայում է, երեխաները Անգլիայի քաղաքացիներ են, իրենց համարում են կիսով չափ բրիտանացի, կիսով չափ հայ չի լինում: Հույս ունենալ, որ Սերժ Սարգսյանի բերած մարդն ինչ-որ բան կփոխի, անիմաստ է»:

Աղբյուրը՝ aravot.am