Իրավապաշտպան․ «Հայաստանի չորրորդ նախագահն ընդամենը կարող է ժպտալ և օրենքներ ստորագրել» (տեսանյութ)
Հայաստանը միապետական մի համակարգից անցում կատարեց մեկ այլ միապետական համակարգի. Factor.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հելսնիկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
«Մեր նախագահական համակարգը, որը ստեղծվել էր 1995 թվականին, ապա 2005 թվականին փոփոխությունների ենթարկվել, իրականում միապետական համակարգ էր՝ անունով հանրապետություն, բայց իրականում դա միապետական համակարգ էր»,-ասաց իրավապաշտպանը:
Ըստ Իշխանյանի՝ միակ տարբերությունը միապետական դասական համակարգից այն է, որ Սահմանադրությամբ արգելք կար, որ նույն անձը երկու անգամից ավել չէր կարողանա նախագահ դառնալ: Իրավապաշտպանը համոզված է, որ ամբողջությամբ գործող խորհրդարանական համակարգում վարչապետը կունենա բացարձակ նույն լիազորություններն, ինչ նախագահական համակարգում ուներ ՀՀ նախագահը:
«Ընդհանրապես պառլամենտական երկրներում գործող նախագահը, թեև արարողակարգային պաշտոնյա է, բայց ունենում է որոշակի լիազորություններ, որոնք ոչ այնքան գործադիր են, որքան բարոյական: Մեզ մոտ դա էլ անցավ վարչապետին»,-նկատեց Իշխանյանը:
Հայաստանի չորրորդ նախագահն, ըստ իրավապաշտպանի, ընդամենը կարող է ժպտալ և օրենքներ ստորագրել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: