Կարեն Կարապետյանը գնաց ամենավատ տարբերակով. ափսո՞ս էր տղան
Կարեն Կարապետյանը փաստացի կրկնեց Շարմազանովի ու մյուս օդիոզների ձևակերպումը, ըստ որի՝ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է: Իր այդ քայլով նա ցույց տվեց, որ ոչ թե վարչապետ է եղել, այլ վարչապետի աթոռի տեղապահ:
«Որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը»,- ինքնահարցազրույցում ասել է Կարապետյանը:
Եթե նկատում եք, գործող վարչապետը չի ասել, թե ինքը վարչապետի պաշտոնում տեսնում է Սերժ Սարգսյանին: Նա օգտագործել է «առաջին դեմք» ձևակերպումը, ինչը, թերևս, դեմքը փրկելու անօգուտ փորձ է: Իրականությունը, սակայն, դրանից չի փոխվում: Ապրիլի 9-ից հետո վարչապետ մնալու խոստում տված և պատրաստակամություն հայտնած Կարապետյանը «զադնի» է դնում:
Կարապետյանն ուներ 4 տարբերակ՝
Ա. չհամաձայնել 1-ին փոխվարչապետի պաշտոնին, դուրս գալ ՀՀԿ-ից, ստեղծել կառույց (նկատի չունենք կուսակցություն), հանդես գալ որպես ոչիշխանական գործիչ, ով Հայաստանի զարգացման սեփական տեսլականն ունի, հավաքել թիմ ու հանդես գալ իշխանություններին այլընտրանքի կարգավիճակով և որոշ ժամանակ անց քաղաքական հայտ ներկայացնել (սա կլիներ լավագույն տարբերակը),
Բ. համաձայնել 1-ին փոխվարչապետի կարգավիճակին, սակայն Սերժ Սարգսյանի վարչապետության թեմայով սեփական նախաձեռնությունը չցուցաբերել՝ մեղքը բարդելով ՀՀԿ-ի վրա և պատրաստվելով իշխանության ներսում այլընտրանքային կենտրոն դառնալուն (սա կլիներ չարյաց փոքրագույն տարբերակը),
Գ. ընդհանրապես դուրս գալ իշխանությունից, քաղաքական առումով ոչինչ չանել ու նախորդ անգամվա պես հայտնվել բիզնեսմենի կարգավիճակում (սա կլիներ «տուն գնալու», թույլ գործչի համբավ ձեռքբերելու, սակայն «չխուրդվելու» տարբերակը),
Դ. համաձայնել 1-ին փոխվարչապետի կարգավիճակին, հրապարակավ ընդունել Սերժ Սարգսյանի առաջնորդությունը, «մոռանալ» նախկինում արած սեփական հայտարարությունները վարչապետության թեմայով, ինքնանվաստացած ձևով խոսել Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին, «խուրդվել» և արժանանալ ժողովրդի արհամարհանքին (սա կլիներ վատագույն տարբերակը):
Կարապետյանն ընտրեց 4-րդ՝ վատագույն տարբերակը: Կամ էլ՝ նրան «ընտրեցրեցին», բայց դա արդեն էական չէ:
Վատագույն տարբերակն ընտրելու գլխավոր պատճառն այն է, որ Կարապետյանը վարչապետ դառնալուց հետո մնաց «զավխոզի» մակարդակի գործիչ: Ժամանակակից լեզվով այդ ֆունկցիան կատարողի անունը «մենեջեր» է:
Կարապետյանը, քաղաքական մտածողության բացակայության պատճառով, չհասկացավ, որ վարչապետը նախևառաջ ու բացառապես քաղաքական պաշտոն է և եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունը կզբաղվի քեզնով՝ վերապահելով ինքնանվաստացման ճանապարհը:
Մենք հիմա գործ ունենք կրկնակի խաբեության հետ. Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին, իսկ Կարեն կարապետյանը հայտարարել էր, որ հավակնելու է ապրիլի 9-ից հետո մնալ վարչապետի պաշտոնում:
Այդ կրկնակի խաբեության շրջանակներում ՀՀԿ ղեկավարը գրեթե չմասնակցեց 2017-ի խորհրդարանական ընտրություններին և չգլխավորեց ՀՀԿ-ի ցուցակը: Կարապետյանն ընդհակառակը՝ գլխավորում էր ՀՀԿ-ի քարոզարշավը և ամեն կերպ ցույց տալիս, որ ինքն է լինելու վարչապետը նաև նոր Սահմանադրության ամբողջական ուժի մեջ մտնելուց հետո: Կարապետյանը հրապարակավ տարանջատվում էր Սարգսյանից (ՀՀԿ-ի քարոզչական պաստառներում Սարգսյանն ու Կարապետյանը միասնաբար չէին հանդես գալիս), ինչով «մեսիջ» էր հղվում հանրությանը, որ գործող վարչապետը բացասական է գնահատում Սարգսյանին ու չի ուզում առնչվել նրա հետ:
Կարապետյանն օգտագործվեց ու հիմա հայտարարում է, որ ճիշտը ներկայիս կոնֆիգուրացիան պահպանելն է, և որ Սարգսյանը պետք է լինի առաջին դեմք: Օգտագործվեց Կարեն Կարապետյանը գիտակցաբա՞ր, թե՞ «քցվեց», արդեն երկրորդական հարց է:
Հասկացա՞վ Կարապետյանը, որ ընդդիմադիր դաշտում վարկանիշ ունեցող հաճախորդի ու Սարգսյանի օգտին «ընդդիմադիր» կարգավիճակով ձայն փախցնողի բացակայության պայմաններում ինքն է այդ դերակատարումը ստանձնել իշխանության ներսից, թե՞ ոչ, նույնպես երկրորդական հարց է:
Մարդն ամեն ինչից բացի պետք է արժանապատվություն և խելք ունենա: Եթե չկա թե՛ մեկը, թե՛ մյուսը, ապա դա կարող է լավագույն դեպքում խղճահարություն, իսկ վատագույն դեպքում՝ արհամարհանք առաջացնել: Նման մարդը բարոյական իրավունք չունի ոչ միայն 1-ին փոխվարչապետ, այլ նույնիկս կառավարության շենքի պահակ աշխատել:

Հայկ Ուսունց