Աշխարհ

09.04.2018 21:12


Մխիթարյանի հարցազրույցը Матч тв-ին` Արսենալ-ԲԿՄԱ խաղից առաջ (տեսանյութ)

Մխիթարյանի հարցազրույցը Матч тв-ին` Արսենալ-ԲԿՄԱ խաղից առաջ (տեսանյութ)

Ռուսական Матч тв հեռուստաընկերությանը Լոնդոնում ներկա է գտնվել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի` «Արսենալ»-ԲԿՄԱ խաղին և հանդիպումից առաջ ռեպորտաժ պատրաստել:

Ռուսաստանաբնակ հայ ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանն այդ ռեպորտաժի պատրաստման ընթացքում հանդիպել է նաև «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և հարցազրույց վերցրել նրանից:

«Ցանկանում եմ կենտրոնանալ ֆուտբոլի վրա: Ցանկանում եմ անել առավելագույնն, ինչն ինձնից կախված է և արդեն կարիերայիս վերջում կարող եմ մտածել` արդյոք եղե՞լ եմ հայ գլխավոր աստղը, թե՞ ոչ:

Մարդիկ մտածում են, թե ԲԿՄԱ-ն հենց այնպես է հասել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, բայց դա այդպես չէ: Նրանք շատ լավ են խաղում: Նրանք փոխել են իրենց խաղոճն այն բանից հետո, ինչ ես հոկտեմբերին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացի նրանց հետ: Մեծ աճ են գրանցել, հատկապես Մուսայի գալուց ի վեր նրանք հարձակման գծում ավելի լավ են խաղում: Քառորդ եզրափակիչ դուրս եկած բոլոր թիմերը շատ ուժեղ են, և եթե նրանք հայտնվել են այդտեղ, ուրեմն` արժանի են լինել 1/4 եզրափակչում:

Մեզ համար հեշտ չի լինի ԲԿՄԱ-ի հետ դիմակայությունում: Եթե նրանք հաղթել են «Լիոնին», ուրեմն մեզ համար էլ դժվար կլինի: Ուժեղ մրցակից է ԲԿՄԱ»,-ասել է Մխիթարյանը Լոնդոնում կայացած խաղից առաջ:

Հիշեցնենք` Լոնդոնում օրեր առաջ կայացած խաղում «Արսենալը» 4:1 հաշվով հաղթել է ԲԿՄԱ-ին: Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա ապրիլի 12-ին Մոսկվայում:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը