Մեկնաբանություն

09.04.2018 19:50


Ինչպես Սերժ Սարգսյանը սրբացավ Գեղամյանի համար (տեսանյութ)

Ինչպես Սերժ Սարգսյանը սրբացավ Գեղամյանի համար (տեսանյութ)

Ֆեյք նախագահ նշանակված Արմեն Սարգսյանի երդման շոուից հետո երբեմնի ընդդիմադիր, շատ թունդ ընդդիմադիր Արտաշես Գեղամյանը հայտարարել է, որ այս օրը սուրբ է:

Գեղամյանը նաև սուրբ կհամարի այն օրը, երբ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, քանի որ ՀՀԿ ղեկավարի մասին շատ լավ կարծիքի է:

Տեղին է հիշեցնելը, որ կար մի ժամանակ, երբ Գեղամյանը գրեթե հայհոյանքներ էր տեղում Սերժ Սարգսյանի հասցեին ու համարում, որ իր անունը կապում են Սերժ Սարգսյանի անվան հետ, որպեսզի վարկաբեկեն, քանզի գիտեն, որ ում անունը կապվի Սերժ Սարգսյանի հետ՝ կվարկաբեկվի:

Կար նաև մի ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը Արտաշես Գեղամյանին «դատարկ դհոլ» էր համարում ու գտնում, որ վերջինս իր գինը մի զրոյով ավելի է ասում:

Այսօր Սարգսյանն ու Գեղամյանը թիմակիցներ են: Գեղամյանը ՀՀԿ-ի ցուցակով պատգամավոր է դարձել ու համոզված է, որ Սերժ Սարգսյանն իրեն «դատարկ դհոլ» է անվանել սթափեցնելու նպատակով:

Ուշագրավ է, որ ժամանակին Գեղամյանը Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին համարում էր անբաժան զույգ և երկուսին միաժամանակ քննադատում: Հետո, երբ հաճախորդությունը «ափաշքարա» դարձավ, Գեղամյանը փոխեց իր հրապարակային տեսակետը մշտական պատվիրատուի՝ Սերժ Սարգսյանի մասով:

Օ՜, ժամանակներ, օ՜ բարքեր, օ՜, հաճախորդներ...

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.: Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Գեղամյանի այսօրվա ու ոչ վաղ անցյալի տեսակետները Սերժ Սարգսյանի մասին:

Այս խորագրի վերջին նյութերը