Քաղաքական

09.04.2018 18:10


Զարուհի Փոստանջյանը հաճախորդ է համարում Րաֆֆի Հովհաննիսյանին (տեսանյութ)

Զարուհի Փոստանջյանը հաճախորդ է համարում Րաֆֆի Հովհաննիսյանին (տեսանյութ)

«Ես շատ ցավում եմ, որ նման հայտարարություն է արվել, որովհետև սա նույն Սերժ Սարգսյանի, այսպես ասած, գործակալական ցանցը կրող հայտարարություն է, և շատ եմ ցավում, որ նման հայտարարությունով հանդես է եկել տվյալ անձը»,-Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը՝ մեկնաբանելով Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունը, թե Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ է։

Փոստանջյանն ընդգծեց, որ Արմեն Սարգսյանը չէր կարող լինել լեգիտիմ նախագահ․ «Քանի որ այն խորհրդարանը, որը ձևավորվել է 2017 թվականին, իհարկե, անօրինական է, և այն չէր կարող ոչ առաջադրել և ոչ էլ ընտրել որևէ մեկին։ Բացի այդ, մինչև 2017 թվականը մենք անցել ենք 5 տարի առաջվա՝ 2013 թվականի այս օրով։ 5 տարի առաջ այս օրը ես եղել եմ Բաղրամյան պողոտայում, որտեղ հարձակվել են մարդկանց վրա և ճնշել ժողովրդի արդար ցասումը, և ես այդ արդար ցասման ճնշողներին, որոնց թվում եղել է նաև այդ Արմեն Սարգսյանը (որովհետև նա լռել է, իսկ եթե լռում ես, ուրեմն համամիտ ես), ուստի ես դա չեմ ընդունում և գտնում եմ, որ հաճախորդության թվին պատկանող հայտարարություններից մեկն է։ Եվ այն անձինք, ովքեր նման հայտարարություն են անում, բոլորը հաճախորդներ են։ Բռնակալական համակարգի հաճախորդներ»,-եզրափակեց Փոստանջյանը։

Այս խորագրի վերջին նյութերը