Աշխարհ

09.04.2018 10:46


Սիրիական կառավարական ուժերի ավիաբազան հրթիռային հարձակման է ենթարկվել (տեսանյութ)

Սիրիական կառավարական ուժերի ավիաբազան հրթիռային հարձակման է ենթարկվել (տեսանյութ)

Հոմս քաղաքի մոտ գտնվող Սիրիայի կառավարական ուժերի ավիաբազան ժամեր առաջ ենթարկվել է հրթիռային հարձակման, հաղորդում է այդ երկրի պետական Sana լրատվական գործակալությունը:

Ըստ հաղորդագրության, սիրիական կառավարական ուժերին հաջողվել է ոչնչացնել ութ հրթիռ:

Հրիթռակոծման մասին տեղեկությունը ի հայտ եկավ ժամեր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացան «համատեղ պատասխան» տալ սիրիական կառավարական ուժերի կողմից ապստամբների դեմ ապրիլի 7-ին իրականացրած քիմիական հարձակմանը:

Բաշար Ասադի վարչակազմը հերքում է մեղադրանքները, որ քիմիական հարձակում է իրականացրել:

Հրթիռակոծման մասին հաղորդագրությունից հետո Պենտագոնը հայտարարել է, որ առնչություն չունի դրա հետ:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը