Կառավարությունն այսօր հրաժարական կտա. Սերժ Սարգսյանը նախագահ չի լինի
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում՝ ԱԺ հատուկ նիստում,Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունն է տեղի ունենալու։ Ներկա է լինելու 1300 հյուր՝ Հայաստանից ու արտերկրից։ Լրագրողներն այդ արարողությունը լուսաբանելու են Ազգային ժողովից։
Արմեն Սարգսյանին Մարզահամերգային համալիր ուղեկցելու են մոտոցիկլետներով: Հատուկ նիստը կբացի Ազգային ժողովի նախագահը, այնուհետև դահլիճ կբերվեն ՀՀ պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, ՀՀ Սահմանադրության մայր օրինակը և Վեհամոր Ավետարանը: ՀՀ նորընտիր նախագահն ամբիոնի մոտ կընթերցի երդման տեքստը՝ ձեռքը դնելով Սահմանադրության և Վեհամոր Ավետարանի վրա։
Ըստ Սահմանադրության՝ ՀՀ նախագահը պաշտոնն ստանձնելու է հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:
Դրանից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը կտա։ Վերջում պաշտոնը ստանձնած նախագահն իր առաջին ուղերձը կհղի ժողովրդին և նիստը կավարտվի։
Այսօր կառավարությունն էլ կներկայացնի իր հրաժարականը, որից հետո` յոթնօրյա ժամկետում, ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ։ Վարչապետն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ։ Մինչև նոր կառավարության ձևավորումը կառավարության բոլոր անդամները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները։
Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին` ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող ԱԺ հատուկ նիստում։
Կառավարությունը բաղկացած կլինի վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետերից և 17 նախարարներից։
Այսօր ավարտվում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը։
Կառավարությունն այսօր հրաժարական կտա. Սերժ Սարգսյանը նախագահ չի լինի
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում՝ ԱԺ հատուկ նիստում, Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունն է տեղի ունենալու։ Ներկա է լինելու 1300 հյուր՝ Հայաստանից ու արտերկրից։ Լրագրողներն այդ արարողությունը լուսաբանելու են Ազգային ժողովից։

7or.am