Քաղաքական

08.04.2018 23:00


«Իմ քայլը» նախաձեռնությունը 10 րոպեով փակել է Երևան-Դիլիջան մայրուղին

«Իմ քայլը» նախաձեռնությունը 10 րոպեով փակել է Երևան-Դիլիջան մայրուղին

«Իմ քայլը» նախաձեռնության քայլարշավի մասնակիցները այսօր Ծովագյուղում 10 րոպեով փակեցին Երևան-Դիլիջան մայրուղին: Հրմշտոց տեղի ունեցավ, որից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․

«Մենք այս քաղաքական պայքարը տանում ենք նաև հանուն ձեր իրավունքների: Մենք հարգանքով ենք վերաբերվում ձեզ և կոչ ենք անում, որ դուք էլ փոխադարձ հարգանքով վերաբերվեք մեզ: Խնդրում եմ ավելորդ մի լարեք իրավիճակը: Մենք 10 րոպե փակում ենք [ճանապարհը]: էս քայլը ձեր դեմ չի ուղղված, էս քայլը ուղղված է Սերժ Սարգսյանի դեմ»,-ասաց Փշինյանը:

Նա հայտարարեց, որ սա նաև պատասխան է ոստիկանների գործողություններին, որոնք երեկ՝ ապրիլի 7-ին Երևանում իրազեկման ակցիայի ժամանակ բերման էին ենթարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվիստներին:

«Ոչ մի գործողություն անպատասխան չի մնա»,-ասաց Փաշինյանը:

«Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնության քայլարշավին այսօր միացավ Ազգային ինքնորոշում միավորումը՝ Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ:

«Ողջունում եմ այս նախաձեռնության պատրաստակամությունը՝ մինչև վերջ անելու մեզնից կախվածը՝ իրավիճակը փոխելու համար: Բոլոր բանական մարդկանց համար ակնհայտ է, որ վիճակը օրհասական է: Եվ առանցքային խնդրին այն է, ո երկիրը պատկանում է ոչ թե քաղաքացիներին, այլ մի խումբ մարդկանց»,-ասաց Հայրիկյանը:

«Իմ քայլը» նախաձեռնության մասնակիցները ծրագրում են ապրիլի 13-ին հասնել Երևանի Ազատության հրապարակ, որտեղ այդ օրը հանրահավաք են անցկացնելու։

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը