Աշխարհ

08.04.2018 22:25


Վենգերն ասել է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Մխիթարյանը

Վենգերն ասել է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Մխիթարյանը

Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի ԲԿՄԱ-ի դեմ խաղում «Արսենալ»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ, որի պատճառով չկարողացավ շարունակել հանդիպումն ու փոխարինվեց:

«Զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մանրամասներ է հայտնել վնասվածքի մասին.

«Մխիթարյանը ծնկի կապանների վնասվածք ունի: Նա առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում խաղադաշտ դուրս չի գա: Կարծում եմ, որ նա բաց կթողնի «Նյուքասլ»-ի և «Վեսթ Հեմ»-ի դեմ խաղերը: Հուսով եմ, որ Մխիթարյանը մրցաշրջանի վերջին հատվածում կկարողանա օգնել մեզ»,-Վենգերի խոսքերն է մեջբերում «Արսենալ»-ի պաշտոնական կայքը:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը