ՀՀԿ պատգամավոր. «Մտքներով չանցնի, որ հայերը երազում են՝ վա՜յ, թուրքերի հետ բարեկամանանք»
-Եթե նույնիսկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման գործընթացը մտնի փակուղի, ապա Հայաստանն իր դերը չի կորցնում։ Հայաստանի դերը բարձրացել է, որովհետև այս գործընթացում նրա միջազգային վարկը բարձրացավ։ Աշխարհը, ի դեմս Հայաստանի և նրա նախագահի, տեսավ տարածաշրջանային առաջնորդի, տեսավ մի կողմի, որ ավելի վստահելի գործընկեր է, և որն ուզում է լուծել խնդիրները, որոնք հարյուրամյակներ և տասնամյակներ են տևել,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Նա նշել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ոչ թե խոսքով, այլ գործով է ապացուցում, որ ցանկանում է խնդիրները քաղաքակիրթ ճանապարհով լուծել։
-Այնպես չէ, որ մենք գիշեր-ցերեկ չենք քնում, որ հարաբերություններ հաստատենք թուրքերի հետ։ Ո՛չ. ինչքան մեզ է պետք, երկու այդքան էլ Թուրքիային և տարածաշրջանին է պետք։ Թող թուրքերի մտքով հանկարծ չանցնի, որ հայերը քնում, վեր են կենում ու երազում են թուրքերի հետ բարեկամանալ։ Նման խնդիր չկա։ Մենք ուղղակի ուզում ենք, որ տարածաշրջանային խնդիրները լուծվեն, որ մենք առաջ շարժվենք և ունենանք անվտանգ տարածաշրջան երեխաների համար,-նշել է ՀՀԿ պատգամավորը։

7or.am