Աշխարհ

07.04.2018 14:07


Թուրքիայում ինքնասպանություն գործածների մեծամասնությունը 20-24 տարեկան երիտասարդներ են

Թուրքիայում ինքնասպանություն գործածների մեծամասնությունը 20-24 տարեկան երիտասարդներ են

Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) տվյալներ է հրապարակել երկրում ինքնասպանությունների հաճախականության վերաբերյալ։ Ըստ այդմ՝ 2014-2017թթ․ Թուրքիայում գրանցվել է ինքնասպանության 9․479 դեպք։

Ընդ որում՝ նշված ժամանակահատվածում ինքնասպանություն գործած տղամարդկանց թիվը կազմել է 7․041, կանանց թիվը՝ 2․438։ Ամենից հաճախ ինքնասպանության դեպքեր են գրանցվում 20-24 տարեկանների շրջանում։ 2016թ․ 20-24 տարիքային խմբում գրանցվել է 341, 2015թ․՝ 415, 2014թ․՝ 407 դեպք։

Ինքնասպանությունների թիվն ամենացածրն է 70-74 տարեկանների շրջանում։ Երեք տարվա ընթացքում այս տարիքային խմբին պատկանողների ինքնասպանության 231 դեպք է արձանագրվել։

Ըստ վիճակագրության՝ կանայք ամենից հաճախ ինքնասպանության են դիմում 15-19 տարեկանում, իսկ տղամարդիկ՝ 20-29 տարեկանում։

Թուրքիայում ամենից շատ ինքնասպանություններ են գրանցվում մասնավորապես Ստամբուլի նահանգում։ Երեք տարում այստեղ 1262 նմանատիպ դեպք է գրանցվել։ Անկարայում նույն ժամանակաշրջանում տեղի է ունեցել ինքնասպանության 619, Իզմիրում՝ 637, Ադանայում՝ 328, Անթալիայում՝ 304, Բուրսայում՝ 385, Մերսինում՝ 298։ 2014-2017թթ․ ընթացքում ամենից քիչ թվով ինքնասպանություններ են արձանագրվել Բայբուրթում․ ընդամենը 4 դեպք։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը