Աշխարհ

06.04.2018 23:25


Հնարավոր է՝ ընթացիկ մրցաշրջանում այլևս Մխիթարյանը խաղադաշտ դուրս չգա

Հնարավոր է՝ ընթացիկ մրցաշրջանում այլևս Մխիթարյանը խաղադաշտ դուրս չգա

«Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով երեկ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ ԲԿՄԱ-ի դեմ խաղում վնասվածք ստացավ, հնարավոր է՝ այլևս այս մրցաշրջանում խաղադաշտ դուրս չգա: Այս մասին հաղորդում է Mirror-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հայազգի ֆուտբոլիստը վնասել է ծունկը և վերականգնման համար կարող է բաց թողնել մոտ 6 շաբաթ:

Նշվում է, որ ապաքինման ստույգ ժամկետները հայտնի կդառնա վերջնական բուժզննումից հետո:

Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխն ԱՊԼ-ում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը