Իմ մասին պատմող ֆիլմում Սիլվեստր Ստալոնեն կարող էր մարմնավորել կերպարս. Իբրահիմովիչ
«Լոս Անջելես Գելաքսի»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ֆանտաստիկ նորամուտ ունեցավ ՄԼՍ-ում՝ դառնալով դուբլի հեղինակ: Շվեդ ռմբարկուն իր կարիերան համեմատում է ֆիլմի հետ:
«Յուրաքանչյուր ֆիլմ լավ սկիզբ ունի: Հույս ունեմ, որ վերջը, նույնպես, լավը կլինի: Սա հրաշալի մեկնարկ էր: Հենց առաջին խաղում 2 գոլ խփեցի: Շատ բան եմ ինձնից պահանջում: Ամեն անգամ, երբ դուրս եմ գալիս խաղադաշտ, ցանկանում եմ օգուտ տալ թիմին: Ցանկանում եմ անել այն, ինչ լավ գիտեմ և կարողանում եմ:
Հարմարվելու համար ժամանակ է պետք, բայց ես երջանիկ եմ, որ վնասվածքից հետո կարող եմ կրկին ֆուտբոլ խաղալ: Ով կմարմնավորեր կերպարս իմ մասին պատմող ֆիլմու՞մ: Հնարավոր է, որ Սիլվեստեր Ստալոնեն, կամ նրա նման մեկ այլ դերասան»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Իմ մասին պատմող ֆիլմում Սիլվեստր Ստալոնեն կարող էր մարմնավորել կերպարս. Իբրահիմովիչ
«Յուրաքանչյուր ֆիլմ լավ սկիզբ ունի: Հույս ունեմ, որ վերջը, նույնպես, լավը կլինի: Սա հրաշալի մեկնարկ էր: Հենց առաջին խաղում 2 գոլ խփեցի: Շատ բան եմ ինձնից պահանջում: Ամեն անգամ, երբ դուրս եմ գալիս խաղադաշտ, ցանկանում եմ օգուտ տալ թիմին: Ցանկանում եմ անել այն, ինչ լավ գիտեմ և կարողանում եմ:
Հարմարվելու համար ժամանակ է պետք, բայց ես երջանիկ եմ, որ վնասվածքից հետո կարող եմ կրկին ֆուտբոլ խաղալ: Ով կմարմնավորեր կերպարս իմ մասին պատմող ֆիլմու՞մ: Հնարավոր է, որ Սիլվեստեր Ստալոնեն, կամ նրա նման մեկ այլ դերասան»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Աղբյուրը՝ sportal.am