Սերգեյ Սկրիպալը դուրս է եկել ծայրահեղ ծանր վիճակից
Ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը դուրս է եկել ծայրահեղ ծանր վիճակից և սկսել է ապաքինվել, հայտնում են բրիտանացի բժիշկները:
«Բուժումն արդյունք է տալիս, Սկրիպալի վիճակն արագորեն բարելավվում է»,-«Ռոյթերզին» ասել է Սոլսբերիի հիվանդանոցի տնօրենը: Մոտ մեկ շաբաթ առաջ էլ ծայրահեղ ծանր վիճակից դուրս էր եկել նրա դուստրը՝33-ամյա Յուլիան:
Հայր և դուստր Սկրիպալները հիվանդանոց էին տեղափոխվել ավելի քան մեկ ամիս առաջ՝ մարտի 4-ին, անգիտակից վիճակում: Լոնդոնը պնդում է, որ Ռուսաստանի հատուկ ծառայություններն են նրանց թունավորել նյարդապարալիտիկ «նովիչոկ» նյութով: Մոսկվան հերքում է այդ մեղադրանքները:
Սերգեյ Սկրիպալը դուրս է եկել ծայրահեղ ծանր վիճակից
Ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը դուրս է եկել ծայրահեղ ծանր վիճակից և սկսել է ապաքինվել, հայտնում են բրիտանացի բժիշկները:
«Բուժումն արդյունք է տալիս, Սկրիպալի վիճակն արագորեն բարելավվում է»,-«Ռոյթերզին» ասել է Սոլսբերիի հիվանդանոցի տնօրենը: Մոտ մեկ շաբաթ առաջ էլ ծայրահեղ ծանր վիճակից դուրս էր եկել նրա դուստրը՝ 33-ամյա Յուլիան:
Հայր և դուստր Սկրիպալները հիվանդանոց էին տեղափոխվել ավելի քան մեկ ամիս առաջ՝ մարտի 4-ին, անգիտակից վիճակում: Լոնդոնը պնդում է, որ Ռուսաստանի հատուկ ծառայություններն են նրանց թունավորել նյարդապարալիտիկ «նովիչոկ» նյութով: Մոսկվան հերքում է այդ մեղադրանքները:
Աղբյուրը՝ Ազատություն