Աշխարհ

06.04.2018 18:06


Չինուհին՝ մկրատը գլխի մեջ, ավտոբուսով հասել է հիվանդանոց ու ողջ Է մնացել (տեսանյութ)

Չինուհին՝ մկրատը գլխի մեջ, ավտոբուսով հասել է հիվանդանոց ու ողջ Է մնացել (տեսանյութ)

Չինաստանի բնակչուհի՝ 57-ամյա Շեն Սյաոինը՝ մկրատը գլխի մեջ, կարողացել Է ինքնուրույն հասնել հիվանդանոց և հաջողությամբ տարել վիրահատությունը: Այս մասին, ինչպես հաղորդել Է Daily Mail հրատարակությունը: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կինը չինական ցեդրելայի տերևներ Էր հավաքում Հուբեյի նահանգի Սանյան քաղաքի իր տան այգում: Նա որոշել է բույսի կատարից կտրտել ուտելի տերևները և այնտեղ հասնելու համար բամբուկե փայտ է ամրացրել էտելու մկրատին, բայց այն ջարդվել է, և մկրատն ընկել ու սայրով խրվել Է Սյաոինի գլուխը։

Չինուհին կարողացել է պահպանել ինքնատիրապետումն ու ավտոբուսով հիվանդանոց է ուղևորվել իր ընտանիքի հետ: Բժիշկները նրան ուղարկել են ռենտգեն հետազոտության, որտեղ հայտնաբերել են, որ սայրը 4 սանտիմետր խրվել Է նրա գլուխն ու կպել ուղեղին: Այդուհանդերձ, այն լուրջ վնաս չի հասցրել կնոջը. նա գանգատվում է սոսկ զգայության մասնակի կորստից և քնկոտությունից:

Մկրատը հանելու համար բժիշկներից 2 վիրահատություն է պահանջվել:

Աղբյուրը՝ shamshyan.com

Այս խորագրի վերջին նյութերը