Թուրքիայում ռազմական մեքենա է շրջվել. վիրավորվել է 17 «գյուղական պահապան»
Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում շրջվել է զինվորականների տեղափոխող մեքենա, ինչի արդյունքում վիրավորվել է 17 «գյուղական պահապան»:Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
«Գյուղական պահապանները» վերադառնում էին «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ գործողություններից: Ըստ աղբյուրի՝ նրանց տեղափոխել են հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է:
Նշենք, որ պատերազմական և ճգնաժամային իրավիճակներում ավելանում են նաև վթարների, դժբախտ պատահարների և ոչ մարտական կորուստների թվաքանակը:
Թուրքիայում արդեն գրեթե 3 տարի է, ինչ բախումներում են ընթանում թուրք ուժայինների և PKK-ի զինյալների միջև: Դրանք սկսել են 2015-ի ամռանից: Քրդական կառույցի դեմ գործողություններում ներգրավված են թուրքական բանակը, ժանդարմերիան:
Թուրքական կողմը քուրդ զինյալների դեմ ակտիվորեն ներգրավվում է նաև «գյուղական պահապաններին», որոնք հիմնականում քրդերից կազմված զինված ջոկատներ են և գործում են ժանդարմերիայի հրամանատարության ներքո: Փորձագետների գնահատականով՝ «գյուղական պահապանների» քանակը մոտ 50-60 հազար է: 2016-ի հոկտեմբերի 29-ից սկսած «գյուղական պահապանների» ինստիտուտը անվանափոխվել է «անվտանգության պահապանների»:
Թուրքիայում ռազմական մեքենա է շրջվել. վիրավորվել է 17 «գյուղական պահապան»
Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում շրջվել է զինվորականների տեղափոխող մեքենա, ինչի արդյունքում վիրավորվել է 17 «գյուղական պահապան»: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
«Գյուղական պահապանները» վերադառնում էին «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ գործողություններից: Ըստ աղբյուրի՝ նրանց տեղափոխել են հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է:
Նշենք, որ պատերազմական և ճգնաժամային իրավիճակներում ավելանում են նաև վթարների, դժբախտ պատահարների և ոչ մարտական կորուստների թվաքանակը:
Թուրքիայում արդեն գրեթե 3 տարի է, ինչ բախումներում են ընթանում թուրք ուժայինների և PKK-ի զինյալների միջև: Դրանք սկսել են 2015-ի ամռանից: Քրդական կառույցի դեմ գործողություններում ներգրավված են թուրքական բանակը, ժանդարմերիան:
Թուրքական կողմը քուրդ զինյալների դեմ ակտիվորեն ներգրավվում է նաև «գյուղական պահապաններին», որոնք հիմնականում քրդերից կազմված զինված ջոկատներ են և գործում են ժանդարմերիայի հրամանատարության ներքո: Փորձագետների գնահատականով՝ «գյուղական պահապանների» քանակը մոտ 50-60 հազար է: 2016-ի հոկտեմբերի 29-ից սկսած «գյուղական պահապանների» ինստիտուտը անվանափոխվել է «անվտանգության պահապանների»:
Աղբյուրը՝ razm.info