Աշխարհ

06.04.2018 15:24


Վենգերը հաստատել է, որ Մխիթարյանը բաց կթողնի «Սաութհեմփթոնի» հետ ապրիլի 8-ին կայանալիք խաղը

Վենգերը հաստատել է, որ Մխիթարյանը բաց կթողնի «Սաութհեմփթոնի» հետ ապրիլի 8-ին կայանալիք խաղը

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի` ԲԿՄԱ-ի հետ անցկացրած առաջին խաղից հետո խոսել է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի մասին, ով փոխարինվել է 61-րդ րոպեին:

«Մխիթարյանը ծնկի վնասվածք է ստացել, այսօր առավոտյան բուժզննում կանցնի, կհասկանանք, թե որքանով է լուրջ: Ամեն դեպքում, Մխիթարյանը, միանշանակ, բաց կթողնի «Սաութհեմփթոնի» հետ կիրակի կայանալիք խաղը»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է փոխանցում «Արսենալի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք` «Արսենալը» Պրեմիեր-լիգայի հերթական տուրի շրջանակում ապրիլի 8-ին սեփական հարկի տակ կընդունի «Սաութհեմփթոնին»: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:15-ին:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը