Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվեց 24 տարվա ազատազրկման
Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կին Հեն դատապարտվել է 24 տարվա ազատազրկման պաշտոնեական լիազորությունները գերազանցելու և կոռուպցիայի համար:
Դատարանը հաստատել է մեղադրանքը, որ նախկին նախագահն իր մտերիմ ընկերուհու հետ պետական միջոցներից ապօրինի ճանապարհով յուրացրել է ավելի քան 20 միլիոն դոլար:
Անցած տարի Հենը պաշտոնանկ էր արվել և զրկվել նախագահական անձեռնմխելիությունից:
Առաջին անգամ երկրի պատմության մեջ դատավճռի հրապարակումը հեռարձակվել է ազգային հեռուստատեսությամբ:
Նշենք, որ Պակ Կին Հեն Հարավային Կորեայի պատմության մեջ առաջին կին նախագահն էր:
Պակ Կին Հենը Հարավային Կորեայի հանգուցյալ նախագահի դուստրն է։

7or.am