Քաղաքական

06.04.2018 13:26


#ՄերժիրՍերժին նախաձեռնությունն ապրիլի 9-ին հանրահավաք կանցկացնի

#ՄերժիրՍերժին նախաձեռնությունն ապրիլի 9-ին հանրահավաք կանցկացնի

«Մերժիր Սերժին» նախաձեռնությունն ապրիլի 9-ին երկրորդ հանրահավաքը կանցկացնի։

Նախաձեռնությունը դեռ չի մանրամասնում, թե ինչ գործողություններ կլինեն այդ օրը։

«Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը վերջապես իշխանություն չի ունենալու և 8 օր իշխանություն չի ունենա, փորձելու ենք էդ գործընթացի ստարտը տանք՝ ութ օր շարունակ գործողություններ են լինելու տարբեր տեսակի, դրա մասին ենք նշելու։ Նաև մենք էս պահին որոշում ունենք, որ ընդունենք նվերներ. բացի հանգանակությունից, ուզում ենք էդ օրը քաղաքացիներից նվերներ ընդունենք՝ քաղաքացիները կարող են սիմվոլիկ նվերներ բերել, օրինակ, եթե ինչ-որ մարդ ակնկալիք է ունեցել Ատոմակայանը կառուցվի, կարող է Ատոմակայանի էսքիզ բերի, կամ վագոնի մնացորդ լինի՝ Իրան-Հայաստան գնացքը, նմանատիպ նվերներ ենք ընդունելու»,-«Ազատության» հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը։

Հարցին, թե այդ օրն ի՞նչ գործողություններ կլինեն նախաձեռնության կողմից, Գրիգորյանը պատասխանեց. «Խոսք կլինի՝ հանրությանը կդիմենք։ Տոնակատարության նման ինչ-որ գործողություններ կլինեն»։

Ճշտող հարցին՝ երթեր, փողոց փակել կլինի՞, Գրիգորյանը պատասխանեց. «Ավելի շատ տեղում կորոշենք, նման բաներն ավելի լավ է իրավիճակային որոշել»։

Այս խորագրի վերջին նյութերը