Շվեյցարիայում աճուրդի Է դրվել աշխարհի առավել արժեքավոր ադամանդներից մեկը
Կապույտ ադամանդը, որը պատկանել Է Եվրոպայի բազմաթիվ թագավորական երեւելիների, աճուրդի Է դրվել Ժնեւում:
Լոտի մեկնարկային գինը 3,5 մլն դոլար Է: Այդ մասին հայտնել Է անգլիական Sotheby՚s աճուրդի տունը:
6 կարատից փոքր-ինչ ավելի ադամանդն առաջին անգամ Է աճուրդի դրվում: Թանկարժեք քարը հայտնաբերվել Է 1715 թվականին Հնդկաստանի Գոլկոնդայի ալմաստի հանքերում:
«Ֆառնեզե կապույտ ադամանդի անհավանական ճակատագիրը պատմական տեսակետից նրան առավել գրավիչ թանկարժեք քարերից մեկն Է դարձնում աշխարհում»,-ասել Է Sotheby՚s-ի եվրոպական բաժանմունքի նախագահ Ֆիլիպ ֆոն Վյուրտեմբերգը:
Երեք հարյուրամյակ շարունակ գանձը որպես նվեր մի թագավորական տնից անցել Է մյուսին՝ հատուկ զարդատուփով ճամփորդելով Եվրոպայով՝ Իսպանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում եւ Ավստրիայում:
Թանկարժեք քարի տերերի թվում են Բուրբոնների եւ Հաբսբուրգների դինաստիաների ներկայացուցիչները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ