Աշխարհ

06.04.2018 09:15


Երկրպագուները կարող են թմրանյութ օգտագործել ստադիոններում ԱԱ-2018-ի ժամանակ

Երկրպագուները կարող են թմրանյութ օգտագործել ստադիոններում ԱԱ-2018-ի ժամանակ

«ТАСС» լրատվական գործակալությունը հայտնում է, որ 2018 թվականի Աշխարհի առաջնության ընթացքում, երկրպագուները կարող են թմրանյութ և հոգեմետ դեղեր օգտագործել ստադիոններում, եթե ունեն բժշկի կողմից տրամադրված հատուկ դեղատոմս: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության մամուլի կենտրոնը:

«Հոգեմետ դեղերի, թմրանյութերի և տոկսիկ նյութերի համար կա որոշակի բացառություն, դրանք կարելի է բերել խաղադաշտ, եթե կա համապատասխան դեղատոմս կամ դրա կրկնօրինակը: Փաստաթուղթը պետք է լինի ռուսերեն կամ անգլերեն»,-նշվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Փաստաթղթի կեղծման կասկած առաջանալու դեպքում, այն կստուգվի ստադիոնի անվտանգությամբ զբաղվող հատուկ կետում: Ստուգումից հետո անվտանգության բաժինը կորոշի թույլատրել նյութերի մուտքը ստադիոն, թե ոչ:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը