Թունավորումից հետո առաջին անգամ Յուլիա Սկրիպալը հանդես է եկել հայտարարությամբ
Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում մարտի 4-ին քիմիական ուժեղ նյութով թունավորուից մեկ ամիս անց, Յուլիա Սկրիպալը ապրիլի 5-ին հանդես է եկել հայտարարությամբ: Նրա անունից հայտարարությունը տարածել է Լոնդոնի ոստիկանությունը:
«Մեկ շաբաթ առաջ ես ուշքի եմ եկել և ուրախ եմ հայտնելու, որ առողջությունս օրեցօր վերականգնվում է»,-ասել է Յուլիա Սկրիպալը՝ շնորհակալություն հայտնելով Սոլսբերիի հիվանդանոցի բժիշկներին, որտեղ նա և նրա հայրը բուժվում են, և բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իրենց ապաքինումը:
«Համոզված եմ, հասկանում եք, որ միջադեպի հետևանքով կողմնորոշումս որոշ չափով կորցրել եմ»,-ասել է նա և բոլորին հորդորել ապաքինման ընթացքում հարգել իր և ընտանիքի անձնական կյանքի իրավունքը:
Նրա հայտարարությունում որևէ հիշատակում չկա Ռուսաստանի պետական հեռուստաընկերությամբ հեռարձակված նյութի մասին, որտեղ ասվել է, թե Յուլիա Սկրիպալը հեռախոսազրույց է ունեցել իր զարմուհի Վիկտորիա Սկրիպալի հետ և ասել, որ իր և իր հոր՝ Սերգեյ Սկրիպալի առողջությունը բարելավում է և ինքը շուտով դուրս կգրվի հիվանդանոցից:

Աղբյուրը՝ Ազատություն